Երեկ՝ ապրիլի 24-ին՝ հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, Լոս Անջելեսի Little Armenia թաղամասում քայլերթ է կազմակերպվել, որին մասնակցել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի անդամ Մայք Գատոն, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Փոլ Գրիգորյանը, ինչպես նաև Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ, մտավորականներ:
Քայլերթին մասնակցել է նաև երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ):