Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման իսպանական «AS»-ի հետ անցկացրած հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի «Լիոն»-ի ֆուտբոլիստ Մաթեու Վալբուենայի հետ:
Հիշեցնենք, որ Բենզեման կասկածվում է «Վալբուենայի շանտաժի գործին» առնչություն ունենալու հարցում:
– Դուք ցանկանո՞ւմ եք վերադառնալ Ֆրանսիայի հավաքական.
– Այո´. դա իմ նպատակն է: Ֆրանսիայի հավաքականում հանդես գալը միշտ իմ նպատակներից է:
– Եվ Դուք պատրա՞ստ եք հանդես գալ Վալբուենայի հետ միասին.
– Այո´. դա այդպես է: Կարծում եմ՝ նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, նույնպես դա են ցանկանում: Մաթեուն լավ ֆուտբոլիստ է, և Ֆրանսիայի հավաքականը նրա անհրաժեշտությունն ունի, իմ կարիքը՝ նույնպես: Ես ոչ մի բողոք չունեմ Վալբուենայի վերաբերյալ:
– Վախենո՞ւմ եք, որ հնարավոր է՝ հանդես չգաք Եվրոպայի առաջնությունում.
– Ո´չ. կյանքում շատ ավելի վախենալու բաներ կան: Եվրոպայի առաջնությունն իմ երազանքն է, ինչպես մի շարք այլ խաղացողների:










































