Շվեդ գիտնականները կարողացել են լաբորատորիայում աճեցնել առնետների ստոծանու գործող հյուսվածքներ` օգտագործելով կրծողների ցողունային բջիջներն ու դոնոր հյուսվածքները, գրում է Rosbalt-ը:
Ստոծանին շնչառական գործըթացին մասնակցող մկան է, որը կրճատվում և ընդլայնվում է` ըստ անհրաժեշտության: Հայտնի է, որ դրա անոմալիան առկա է 2500 նորածիններից մեկի մոտ: Այժմ առկա միջոցներն այդ խնդիրը բավարար չափով չեն լուծում:
Լաբորատոր պայմաններում հյուսվածքների աճեցումը` հենց հիվանդներից վերցված բջիջների միջոցով կարող է թույլ տալ չեզոքացնել թերություններն ու բարելավել հիվանդների կյանքը:







































