Կառավարությունների և ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ կլիմայական փոփոխության հերթական գագաթնաժողովը տեղի կունենա Վաշինգտոնում 2016 թվականի մայիսի 5-6-ին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` ելույթ ունենալով Փարզում, որտեղ շարունակվում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման նոր համաձայնության մշակման կոնֆերանսը: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Բարձր մակարդակով հանդիպումը կշարունակի ջանքերը և կոգևորի կոնկրետ արդյունքների հասնել այնպիսի նշանակալի ոլորտներում՝ ինչպես էներգիան, կայունությունը, ֆինանսավորումը, հողօգտագործման աշխատանքները քաղաքներում և տրանսպորտը»,- ասել է Պան Գի Մունը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ նիստի ժամանակ, դեկտեմբերի 5-ին:








































