Թուրքիայի Սամսուն նավահանգստում ռուսական նավերի ձերբակալման կամ կանգնեցման հետ կապված ոչ մի միջադեպ չի եղել: Այս մասին TASS-ին հայտնել է Սամսուն նավահանգստի ներկայացուցիչը:
Ավելի վաղ թուրքական որոշ թերթեր հայտնել էին Սամսունում 4 ռուսական նավերի ձերբակալման մասին, որոնք Թուրքիա են ժամանել բեռներով:
«Մեր նավահանգստում ռուսական նավերի ոչ մի ձերբակալում չկա: Նրանք մտնում են մեզ մոտ, և մենք նրանց սպասարկում ենք սովորական կարգով: Այդ առումով խնդիրներ կամ միաջդեպեր դեռևս չեն եղել: Իսկ մամուլում հրապարակումները բացառապես մտացածին են, որոշ թերթեր ուղղակի ցանկանում են աչքի ընկնել»,- ասել է նավահանգստի ներկայացուցիչը:









































