Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 32 մարդ է զոհվել է Կասպից ծովում գտնվող նավթարդյանահանման հարթակում ծագած հրդեհի հետևանքով։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նավթային ոլորտի աշխատողների արհմիությունը։
Արհմիության ղեկավար Միրվարի Գահրամանլին գործակալությանը հայտնել է, որ իր տվյալներով զոհվել է 32 մարդ։ Ընդ որում՝ աշխատակիցներից մեկն անանուն մնալու պայմանով գործակալությանը հայտնել է, որ հրդեհի պահին հարթակում 84 մարդ է եղել։
Նավթարդյունահանման հարթակը պատկանել է SOCAR նավթային ընկերությանը, որը դեռ չի մեկնաբանել հրդեհի հետևանքով զոհերի մասին տեղեկատվությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհեր չեն գրանցվել։ Հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 4-ի երեկոյան, «Գյունշելի» նավթահանքում։








































