BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածների երկրորդ շարքն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին։ Ռմբակոծությունների թիրախում են գտնվել զինյալների վերահսկած նավթային շրջանները։
Բրիտանական խորհրդարանը ձայների մեծամասնությամբ Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելն արտոնել է դեկտեմբերի 2-ին։ Դրանից ժամեր անց բրիտանական օդուժը Կիպրոսում գտնվող իր ավիաբազայից առաջին հարվածները հասցրեց ԴԱԻՇ-ի դիրքերին։
Դեկտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարեց, որ բրիտանական իշխանությունները Սիրիայում ավիահարվածներ հասցնելու համար ուղարկում են ևս 8 ռմբակոծիչ։











































