Ջոն Լենոնի Rickenbacker կիթառը 910 հազար դոլարով վաճառվել է ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ՝ հայտնում է segodnya.ua-ը: Կիթառը պատկանել է Լենոնին մինչև այն պահը, երբ Լենոնն այն նվիրել է իր ընկերոջը՝ Beatles խմբի անդամ Ռինգո Սթարին:
Ավելի վաղ աճուրդում 2,2 մլն դոլարով վաճառվել է Ռինգո Սթարի Ludwig Oyster հարվածային գործիքների հավաքածուն:
Լեգենդար խմբի նախկին անդամ Ռինգո Սթարը վաճառքի է հանել ավելի քան 800 երաժշտական գործիքներ:







































