Newsru.co.il-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ տվյալներ չունի Ռուսաստանի այն պնդումների մասին, որ Թուրքիան նավթային առևտուր է իրականացնում ԴԱԻՇ-ի հետ։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ ԴԱԻՇ-ի օգտագործած ավտոցիստեռնները տեղափոխում են մոտ 200-250 բարել նավթ, ինչի համար էլ պահանջվում է առնվազն հազար այդպիսի բեռնատար, որպեսզի տեղափոխվի այնպիսի ծավալով նավթ, որը կազդի Թուրքիայի տնտեսական վիճակի վրա։ Ընդ որում՝ բեռնատարների վարորդները ստիպված կլինեին հաղթահարել երկար ու շատ վտանգավոր ուղի՝ բազմաթիվ պահակակետերի ու ռազմական գործողությունների գոտիով։
Դրա համար էլ Պետդեպարտամենտը կասկածում է, որ գոյություն ունի դեպի Թուրքիա նավթի մասշտաբային մաքսանենգություն, թեև աննշան քանակությամբ անլեգալ մատակարարումներ կան։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչներն ընդգծել են նաև, որ ԴԱԻՇ-ից նավթի հիմնական գնորդներից մեկը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգն է։









































