NASA-ն ստացել է Պլուտոնի նոր լուսանկարներ՝ արված New Horizons կայանից: Գիտնականների խոսքով` մոտակա 10 տարվա ընթացքում մարդկությունը չի տեսնի գաճաճ մոլորակի ավելի որակով նկարներ: Ստացված լուսանկարներից NASA-ն ստեղծել է ալ-Իդրիսի լեռների վրայով New Horizons-ի թռիչքի տեսանյութը: Այդ մասին հայտնում է գործակալության կայքը:
Լուսանկարներում, ինչպես նաև տեսանյութում կարելի է տեսնել Պլուտոնի ռելիեֆը: Մասնավորապես, այնտեղ երևում են Պլուտոնի «անբերրի հողերը». սարերի սրածայր սառցե գագաթները և դրանց միջև ընկած հովիտները:
Լուսանկարներն արվել են 2015 թվականի հուլիսի 14-ին գիտական LORRI և MVIC սարքերի օգնությամբ` Պլուտոնից 17 հազար կմ հեռավորությունից:











































