1920 թվականից ի վեր առաջին անգամ The New York Times թերթը թողարկվել է առաջին էջին խմբագրական հոդվածով:
Հոդվածը վերնագրված է «Վերջ տալ զենքի համաճարակին Ամերիկայում»: Տեքստը նվիրված է մարդկանց զոհվելուն կալիֆոռնիական Սան-Բեռնարդինոյում հարձակման հետևանքով:
«Հանցագործությունների դրդապատճառները նշանակություն չունեն Կալիֆոռնիայում զոհվածների համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր զոհվել են Կոլորադոյում, Օրեգոնում, Հարավային Կարոլինայում, Վիրջինիայում, Քոնեկտիկուտում և շատ այլ վայրերում: Ամերիկացիների ուշադրությունը և զայրույթը պետք է ուղղված լինեն նաև ընտրված առաջնորդներին, ում աշխատանքն է մեր անվտանգությունը պահպանելը»,- գրում է պարբերականը:
Թերթն իշխանություններին մեղադրում է երկրում հրազենի արտադրությանը և վաճառքին աջակցելու համար: NYT-ն զենք գնելու հնարավորությունն անվանում է «բարոյական կամայականություն և ազգային ամոթ»:
Պարբերականը նշում է, որ պետք է արգելվի քաղաքացիների կողմից զենքի որոշ տեսակների ձեռքբերումը: