Կլինիկական ուսումնասիրությունների ընթացքում ամերիկացի հոգեբանները պարզել են մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են մարդու ուշադրության աստիճանի վրա: Ըստ առաջատար հետազոտողների՝ ուշադրությունը հնարավոր է որոշել յուրահատուկ մեթոդով, հայտնում է healthyliving.com.ua-ն:
Ի տարբերություն IQ-ի թեստավորման՝ միջոցն օգնում է ուսումնասիրել գլխուղեղի բոլոր մասերը: Հետևաբար, գիտաշխատողները ճիշտ ախտորոշում անելու ավելի մեծ հնարավորություններ ունեն:
Նշվում է, որ նախագծին 25 կամավոր է մասնակցել: Բոլորը նյարդային համակարգի կենտրոնական մասի սքանավորում են անցել: Մասնակիցները պետք է սեղմեին կոճակը, երբ քաղաքի պատկեր տեսնեին: Բացի այդ պատկերներից՝ էկրանին երևացել են լեռների լուսանկարներ, որոնց դեպքում արգելվել է սեղմել:
Հարցվածների ուղեղի ակտիվությունը ցույց է տվել, որ մարդկանց ուշադրությունը կախված է այդ ունակության համար պատասխանատու մոլեկուլյար միացությունների քանակից: Այդպիսով, մարդու անուշադրությունը կամ ուշադրությունը գենետիկորեն է որոշված, վստահ են բժիշկները:
Դա կարելի է վերացնել շատ աշխատելով: Իսկ բնությունից ուշադիր մարդիկ կարող են այդ ունակությունը կորցնել միայն լուրջ հիվանդությունների, օրինակ՝ դեմենցիայի հետևանքով:










































