ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քննարկել են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ քննարկումը կայացել է հաջորդ օրը, երբ բրիտանական ինքնաթիռներն առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին։
Առաջնորդները ևս մեկ անգամ ընդգծել են, որ ողջունում են բոլոր երկրների մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայում, եթե նրանց քաղաքական և ռազմական նպատակները Սիրիայում համընկնում են կոալիցիայի հանձնարարությունների հետ։
Քեմերոնը նաև ցավակցություն է հայնել Օբամային՝ կալիֆոռնիական Սան Բեռնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։ Օբաման իր հերթին երախտագիտություն է հայտնել Քեմերոնին իրենց ուժերին միանալու համար։








































