Մեր ունեցած տեղեկություններով, անցյալ շաբաթվանից Հայաստանից բացակայող Ռոբերտ Քոչարյանը կրկին Աֆրիկայում է:
Այս օրերին, Քոչարյանի Աֆրիկա մեկնելու իրական դրդապատճառները հայտնի չեն: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քոչարյանն Աֆրիկայում երկու հետաքրքրություն ունի` հանքեր և որսորդություն, ապա կարելի է հաստատապես ենթադրել, որ նրա` աֆրիկյան աշխարհամասում գտնվելու երկու պատճառներն էլ գոյության իրավունք ունեն:
Հիշեցնենք, որ Քոչարյանի որսորդական հակումները հայտնի դարձան, երբ հրապարակվեցին նրա` սպանված առյուծին հեծնած լուսանկարը, որն արվել էր 2009թ. Տանզանիայի Կատավի ազգային պարկում:










































