Thursday, 02 05 2024
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Սերժ Սարգսյանի նոր «զրահաբաճկոնը»

Բավական ծավալուն հեռուստահարցազրույցի ընթացքում, Սերժ Սարգսյանն ըստ էության այդպես էլ չանդրադարձավ հասարակության համար ամենակարևոր խնդրին՝ տնտեսական վիճակին, դրա համար պատասխանատուներին, վարվող տնտեսական քաղաքականությանը: Ավելին, Սարգսյանն ըստ էության նրբորեն ակնարկեց, որ ներկայիս Սահմանադրությունն իրականում թույլ չի տալիս նախագահին պատասխանատու լինել գործադիրի գործունեության համար:

Սերժ Սարգսյանի այս ակնարկներն իհարկե հիմնավոր լինել չեն կարող, այն պարզ պատճառով, որ հենց ինքն է մյուս կողմից խոստովանում, որ ներկայիս Սահմանադրությունն անձնակենտրոն իշխանություն է ձևավորում: «Եթե չանենք, ունենալու ենք լճացում, եթե չանենք, նորից ունենալու ենք անձնակենտրոն իշխանություն»,- ասում է Սերժ Սարգսյանը: Սրան զուգահեռ, սակայն, նա հարց է տալիս. «Նաիրիտի բանվորներն ինչո՞ ւ են գալիս Բաղրամյան և պահանջում աշխատավարձ: Եվ այն հարցին, թե ինչո՞ւ եք եկել այստեղ, նրանք ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք և գիտենք, որ ամեն ինչի համար պատասխանատու է Հանրապետության նախագահը: Նույնը՝ հոսանքի սակագնի հետ կապված: Ո՞ւր գնացին այդ մարդիկ: Որտե՞ղ էին իրենց բողոքն արտահայտում: Եվ այս հանգամանքը, որ իրականության հետ որոշակի առնչություններ ունի, մի տեսակ, չգիտեմ ճիշտ բառն եմ օգտագործում թե ոչ, լղոզում է տնտեսական մարմինների կամ տնտեսությամբ զբաղվող մարմինների պատասխանատվությունը:

Հանրության մեջ այդպիսի ընկալում կա չէ՞, որ բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյանում՝ Բաղրամյան 26-ում, նաև տնտեսության հետ կապված: Եթե մարդը պատասխանատու չի զգում իր կայացրած որոշման համար, այդ որոշման կայացումը վերագրում է ուրիշին, ապա նա երբեք չի կարող հետևողական լինել»: Բայց չէ՞ որ Սերժ Սարգսյանն ինքն է խոստովանում, որ ունենք անձնակենտրոն իշխանություն; Ուրեմն զարմանալու բան չկա, որ մարդիկ գալիս են կենտրոնական անձի մոտ և ներկայացնում իրենց բողոքը: Եվ, եթե սահմանադրական լիազորությունների առումով դա թվում է նոնսենս, ապա դե ֆակտո իրականության առումով չկա որևէ տարօրինակություն:

Ավելին, տարօրինակն այն է, որ երբ այս կամ այն սոցիալական շերտը գալիս է Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանն այդ ժամանակ դուրս չի գալիս նույն այդ մարդկանց առաջ և ասում հավասարապես, ուղղակի այն, ինչն ասում է հեռուստաընկերությունների ֆորմատով տեղի ունեցող հարցազրույցում: Չէ՞որ Սերժ Սարգսյանը կարող է դուրս գալ օրինակ՝ Նաիրիտի բանվորների առաջ, կամ այնտեղ գործուղել իր աշխատակազմի ղեկավարին, և ասել, հաղորդել նույն բանը՝ ասել, թե ինչո՞ւ եք եկել այստեղ, գնացեք և բողոքեք Կառավարության առաջ, քանի որ Կառավարությունն է տնտեսական քաղաքականության պատասխանատուն: Ավելին, երբ Սերժ Սարգսյանը տնտեսական խոստումներ էր տալիս նախագահական քարոզարշավի ընթացքում, չգիտես ինչու որևէ անգամ չէր ասում, որ ինքն այդ խոստումներն իրականացնելու սահմանադրական իրավասություն, այդ խոստումների համար պատասխանատու լինելու լիազորություն չունի: Եվ չէր ասում, որ դրա համար պետք է Սահմանադրություն փոխել: Ըստ որում, խնդիրն այստեղ բոլորովին այդ փոփոխությունը չէ, այլ քաղաքականության հրապարակայանությունն ու հաշվետվողականությունը, ազնվությունը հասարակության հետ, որի հետ պետք է շփվել ու հաղորդակցվել ուղղակի, ոչ թե հեռուստատեսագրության միջոցով:

Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանն այդպիսով ակնարկել է, որ չի պատրաստվում կատարել Կառավարության փոփոխություն: Սա կապիտուլյացիա է Կառավարության առաջ, թե հակառակը: Կլիներ կապիտուլյացիա, եթե չլիներ Սերժ Սարգսյանի հայտարարությունը վարչապետ լինելու հավանականության մասին, 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքից կախված: Այդ հայտարարությունը նշանակում է, որ գործող Կառավարությանը Սերժ Սարգսյանը վերածում է զրահաբաճկոնի: Մի կողմից թիրախում դնում է Կառավարությանը՝ ասելով, որ ինքը որևէ տնտեսական լծակ չունի, մյուս կողմից, ըստ էության մեղադրում է Կառավարությանը տարբեր ցուցարարների Բաղրամյան 26 ուղղելու համար, և վերջապես՝ թողնում է, որ այդ թիրախը բավական մաշվի մինչև իր վարչապետության հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում