Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Եթե խնդիրը քո հայրենիքում հաղթելն է, կարճ ճանապարհը ճիշտ չէ, որովհետև պարտվողն էլ քո հայրենակիցն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը


– Իշխանություններն իրականացրին Հայ ազգային կոնգրեսի երեք պահանջներից երկուսը: Իսկ երրորդ պահանջի` քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ Սերժ Սարգսյանը հայտարարել է` «պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, և ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին տալ առաջարկություններ»: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի այս խոսքերը:


– Իշխանությունը կարծում է և ճիշտ է կարծում, որ Կոնգրեսի 15 պահանջներից առանձնացված 3 պահանջները մեկ ամբողջություն են, և դրանցից որևէ մեկի չկատարումը ողջ պահանջների չկատարում է: Եվ հիմա նա անուղղակի ակնարկ է անում, որ այդ ուղղությամբ նույնպես քայլեր կարող է կատարել: Հայ ազգային կոնգրեսը հստակ նշել է, որ քաղաքական կամքի դեպքում երրորդ պահանջի կատարումը` քաղբանտարկյալների ազատ արձակումը մեկ ժամվա խնդիր է: Ուստի այդ ակնարկը համարում եմ անտեղի ու շինծու:


– Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն մայիսին` կապված Հանրապետության և սեպտեմբերին` Անկախության 20-ամյակի հետ: Ձեր կարծիքով, քաղբանտարկյալներին իշխանություններն ազատ կարձակե՞ն այս օրերին` հանրահավաքից առաջ, թե՞ մայիս կամ սեպտեմբեր ամիսներին:


– Այն, ինչի մասին խոսում ենք` հետևանք է քաղաքական գործընթացի: Իսկ այդ գործընթացի անունն է ընտրություններ: Այսօր Կոնգրեսի ներկայացրած երեք պահանջներն ուղղված են այդ գործընթացների հետևանքների վերացմանը: 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման հետևանքով հասարակությունը բաժանեցին երկու մասի: Ուստի այսօր առաջին հերթին այդ խնդիրներն է պետք լուծել, որպեսզի կարողանաս ՀՀ Անկախության 20-ամյակ նշել ու նշել համախմբման մեջ: Սովորաբար, ընտրությունները երկրում լուծում են երեք հիմնական խնդիր` մարդը տեսնում է, որ քվեն տեղ հասավ: Երկրորդ` թեկնածուներն ընդունում են, որ իրենք հաղթեցին կամ պարտվեցին արդար մրցակցության պայմաններում: Եվ երրորդ, որը ևս շատ կարևոր է, միջազգային հանրությունը տեսնում է, որ երկրում գործում են ժողովրդավարական սկզբունքները: Հիմա այս երեք սկզբունքները նայենք Հայաստանի իրականության մեջ: Պատկերը բոլորովին հակառակն է: Հասարակությունը համոզված է, որ իր քվեից ոչինչ կախված չի, մրցակից թեկնածուներն ու նրանց թիմերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները և երեք տարի անց էլ հարյուր հազարանոց հանրահավաքներ են կազմակերպում, ու երրորդ` միջազգային հանրությունն իր ցանկացած զեկույցում խոսում է նշանակալից խախտումների արդյունքում ձևավորված իշխանության մասին: Այս երեք սկզբունքների խախտման պարագայում հանդուրժողականության, ընդհանուր պետության շահերից ելնելու, համախմբվածության կոչերը զուտ խոսքեր են, ուրիշ ոչինչ: Դրա համար էլ առաջին հերթին Հայաստանում պետք է անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել հանդուրժողականության մասին: Իսկ քաղբանտարկյալների գոյությունը, Ազատության հրապարակի փակ լինելը, մարտի 1-ի զոհերի էջը փակ համարելը կամ այդ էջը իշխանության կողմից նորից բացելը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ժողովրդի քվեն արհարմարհելու արդյունքում դժգոհություն բարձրացրած բողոքի ակցիաները կանգնեցնելու հետևանքն էր: Այսօր այդ ընտրություններից երեք տարի անց մենք այդ հետևանքների վերացման համար երեք հիմնական կետն ենք նշում ու պահանջում, որ իշխանությունները կատարեն: Նրանք կատարել են երկուսը և եթե երրորդի մասին ասում են, որ թող մնա` մայիսի վերջին կամ սեպտեմբերին, արդեն լուրջ չի:


– Իշխանությունների քայլերն ինչպե՞ս կանդրադառնան Կոնգրեսի հետագա գործողությունների, մարտավարության վրա: Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ ապրիլի 28-ը կդառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ ջրբաժանի օր: Երկու պահանջը կատարվել է, երրորդի խոստում է տրված: Ձեր կարծիքով, երկխոսությա՞ն սկիզբ կլինի, թե՞ ջրբաժան:


– Միանշանակ շատ կարևոր է վաղվա ՘այսօրվա.- Ա.Գ.՗ հանրահավաքը: Հանրահավաքին հասարակության մասնակցությունն է, որ իշխանությանը ցույց է տալու` ջրբաժան է, թե երկխոսություն: Հասարակությունն է որոշում` Կոնգրեսի ղեկավարը կամ շտաբի անդամները գնա՞ն իշխանությունների հետ երկխոսելու, թե՞ ոչ` թեկուզ պայմանները կատարելուց հետո: Եթե հասարակությունը չընդունի այդ երկխոսությունը, ապա դրան գնացող ընդդիմությունը պարզապես կոչնչանա: Այնպես որ, ապրիլի 28-ի հանրահավաքը տալու է շատ-շատ հարցերի պատասխանները: Այս հանրահավաքը, իմ կարծիքով, պետք է պատասխանի Հայաստանի երրորդ Հանրապետության վերջին ժամանակաշրջանի ամենակարևոր հարցերին: Առաջին անգամ է, որ իշխանությունն ուղղակի չի հակադրվում ընդդիմությանը: Մինչ այդ, եթե ընդդիմությունն ասում էր` «իշխանություն, ջուր խմել է պետք», նրանք ասում էին` «քո ինադու չենք խմելու», եթե ընդդիմությունն ասում էր` «օդ շնչել է պետք», իրենք ասում էին` «քեզ հակառակ, չպետք է շնչենք»: Իսկ հիմա իշխանությունն ասում է. «Այն, ինչի մասին ասում եք, դրա կարիքը կա»: Վաղվա հանրահավաքն անցկացվելու է նման իրավիճակում: Բարեբախտաբար, ես տեսնում եմ միտումներ, որ այսօրվա գործող իշխանությունը նախորդ իշխանությունների չարության, վրեժխնդրության, հակադրության ճանապարհով չի շարժվում: Եվ ուզում եմ զգալ քաղաքացիներն ինչպես են գնահատում այս գործողությունները, այդ տարբերությունները: Այդ տարբերությունների գնահատականն է, որ տալու է մեր գործողությունների հետագա ձևն ու որակը` վստահում է, հավատում է, տեսնում է այս քայլերը Հայաստանը տանում են ժողովրդավարության, իրական կայացած իշխանության և կայացած ընդդիմության, թե ոչ: Թե այդ ամենի մեջ տեսնում է պատրվակ, որ իշխանություններն ուզում են ձգել բաղձալի ժամանակը` մինչև իրենց ժամկետի ավարտը:


– Երեք տարի շարունակ իշխանությունները մերժել են ընդդիմության բոլոր առաջարկները, այսօր, սակայն, իշխանությունը կտրուկ ռևերանսներ է անում ընդդիմությանը: Ինչո՞վ է սա պայմանավորված, ինչո՞ւ երեք տարի առաջ չէին գնում այդ քայլերին:


– Այն, որ ընտրություններից երեք տարի հետո ընդդիմության հանրահավաքներին նման տպավորիչ բազմություն է հավաքվում, չի կարող մարդուն մտածելու տեղիք չտալ: Վերջիվերջո, ցանկացած իշխանավարող ուզում է իշխանության մեջ ընկալված լինել, ուզում է, որ իր արածն ընդունեն որպես հայրենանվեր գործ, և դա շատ բնական է: Նաև այն հանգամանքը, որ նախորդից ինչ-որ բանով տարբերվել է պետք, և նույնիսկ քաղաքական տեխնոլոգիաների առումով կարելի է նման բաներ փորձարկել, իշխանություններին ստիպեց գնալու այս քայլին: Որովհետև հակառակ դեպքում կարող էին այս ամենն անել երեք տարի առաջ: Իսկ այս երեք տարիների ընթացքում մեզանից հիմնականում կախված է եղել ապահովել ժողովրդի մասնակցությունը: Հիմա իշխանությունները ոնց կգնահատեն` կասեն, թե իրենց նժդեհական ծրագրերում էր գրած, որ պարտավոր են դա անել, թե դա իրենց բարի կամքն է, միևնույն է: Մենք դրել ենք պահանջներ, և իրենք անում են դրանք: Իրենք ինչպես ուզում են թող գնահատեն, միայն թե անեն այդ քայլերը: Դա մեր ձեռքբերումն է: Մեր ասելով` նկատի ունեմ ողջ հայությանը: Ու լավ կլիներ, որ իշխանություններն էլ իրենց ցանկությունների մեջ ազնիվ լինեին, ու դա նաև իրենց ձեռքբերումը դառնար: Որովհետև Հայաստանը բոլորինս է, որովհետև եթե մեր երկրին վտանգ սպառնա, միայն իմ ընտանիքին չի սպառնալու: Պատերազմի համար այնքան փոքր է այս երկիրը, որ սահման պաշտպանելով պաշտպանում ենք բոլորիս տները` անկախ նրանից տունն Արարատում է` սահմանի վրա, Երևանում, թե Գյումրիում: Լավ կլիներ, իշխանությունները հասկանային այս ամենը և իրենց մոտեցումներում անկեղծ լինեին: Իսկ եթե իշխանությունները մտածում են, որ կարող են ժամանակ շահել… անկեղծ չլինելով, այո, հնարավոր է ժամանակ շահել: Բայց դա հազարապատիկ ավելի ծանր հետևանք է ունենալու, որովհետև հասարակությունը շատ արագ կողմնորոշվում է, տեսնում է իմիտացիան: Դրա ժամանակը 40 օր է, և 40 օրվա մեջ ժողովուրդը տեսնելու է ու պատասխանը տալու է:


– Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ժողովրդի քվեարկությանը դրեց 15 կետից բաղկացած պահանջները, վերջին կետով ժողովուրդն արտոնում էր Կոնգրեսին` գնալ իշխանությունների հետ երկխոսության, օրակարգում ունենալով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հարցը: Ձեր կարծիքով, երկխոսությունն այդ օրակարգով լինելո՞ւ է, թե՞ ոչ, և արդյո՞ք հասնելու ենք համապետական արտահերթ ընտրությունների:


  Ժողովրդական ասացվածք կա` «հաղթելն ավելի հեշտ է, քան չպարտվելը»: Ժողովուրդն այդ իմաստությունն իր մտքում ունենալով` գերադասում է գնալ հաղթանակի, գնալ կարճ ու կտրուկ ճանապարհով: Բայց եթե գործ ունես քո հայրենիքի հետ, ու խնդիրը քո հայրենիքում հաղթելն է, այստեղ կարճ ճանապարհը ճիշտ չէ, որովհետև պարտվողն էլ քո հայրենակիցն է: Ու այստեղ հիմնական, առանց ցնցումների, առանց աֆրիկյան մոտիվների, անարյուն իշխանափոխության միակ տարբերակը մնում է ձևավորել քաղաքական բևեռ, որը լուրջ ազդեցություն կունենա քաղաքական դաշտում, և որն իր ազդեցության շնորհիվ իշխանություններին կկարողանա պարտադրել` անել ինչ-ինչ քայլեր: Երբ պարտադրում ես անել այդ քայլերը, և իշխանություններն էլ սկսում են կատարել, ակամայից առաջ է գալիս երկիշխանության էլեմենտ: Եվ սա է միակ ճանապարհը` միապետությունից անցնելու ժողովրդավարության: Այլ ճանապարհ գոյություն չունի: Տա Աստված, որ իշխանությունները հասկանան սա և գնան այդ ճանապարհով: Մենք իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու այս ուղին ենք տեսնում և դա ենք առաջարկում: Մենք ուզում ենք գնալ այդ ճանապարհով և արտահերթ ընտրություններն այն միակ հնարավորությունն են, որի ժամանակ, եթե իշխանությունն օգտագործի իր հայտնի ռեսուրսները, շատ քիչ արդյունք կտա դա, և կմեծանա արդար ընտրությունների հնարավորությունը: Այդ ժամանակ իշխանությունն ինքն էլ կարող է մասնակցել այդ ընտրություններին ու եթե հաղթի, ես կշնորհավորեմ:


– Դուք եղել եք ՀՀ վարչապետ, շփվել եք Սերժ Սարգսյանի հետ: Ձեր կարծիքով, նա ունա՞կ է գնալու անարյուն, խաղաղ ճանապարհով իշխանափոխության:


– Դժբախտաբար, Հայաստանի քաղաքական կյանքում մարդը` որպես քաղաքական գործիչ, և մարդը` որպես անհատ, իր բարոյահոգեբանական կերպարով բացարձակ տարբեր է: Եվ շատ եմ ափսոսում, որ այդպես է: Ստիպված ես լինում Սերժ Սարգսյան քաղաքական գործչին այլ չափանիշներով գնահատել, Սերժ Սարգսյան մարդուն` այլ չափանիշներով: Ամեն դեպքում, իշխանության վերջին զարգացումները բերում են նրան, որ իշխանության գլխին կանգնած մարդը տարբերվում է նախորդից, տարբերվում է մարդկային գծերի առումով, եթե իհարկե, ինչ ինքն անում է, ժամանակը ցույց չտա, որ իմիտացիա է: Ես իսկապես ուզում եմ, որ այդ ասածները լինեն անկեղծ: Իսկ եթե հակառակն է, հասարակությունը շատ կարճ ժամանակում կպարզի դա:


– ՀՅԴ կողմից գնահատական է հնչում, որ Կոնգրեսն ու իշխանություններն այլևս նույնականացել են, որ գործարքի մեջ են իշխանությունների հետ:


– Հայաստանն իր չափերի մեջ փոքր երկիր է, բոլորը ճանաչում են բոլորին: Բոլորը հիշում են, թե ընտրությունների ժամանակ ովքեր էին նաև խախտումներ անում, ովքեր էին կոալիցիա ձևավորում, ովքեր էին Ռոբերտ Քոչարյանին սատարում, ովքեր էին հոկտեմբերի 27-ից հետո հայկական տանկերի վրա բենզինով լցված շշեր շպրտելու կոչեր անում: Այս ամենը հասարակությունը չի մոռանում, և այս առումով, բարեբախտաբար, նման տեսակետներ հայտնող մարդիկ փոքրամասնություն են: Իրենք էլ կարող են այդպես մտածել: Դա իրենց իրավունքն եմ համարում: Խնդիր ունեն գոնե իրենց փոքրամասնությունը պահելու, խնդիրներ ունեն ամեն ինչ չկորցնելու, իրենց տանը, իրենց հարազատներին ապացուցելու, որ իրենք ընդդիմադիր են: Իսկապես իրենք նման խնդիր ունեն` իրենց ընտանիքի անդամներին ապացուցելու, որ ընդդիմադիր են: Ու այդ պատճառով էլ կարող են նման բաներ ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում