Thursday, 04 06 2026
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26

Ինչի՞ն է հերիքում Սերժ և Տիգրան Սարգսյանների երևակայությունը

“Да ну его”,- այսպես արձագանքեց Հրանտ Բագրատյանը լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա ելույթը փոքր ու միջին բիզնեսի վերաբերյալ, որտեղ վարչապետը խոսել էր միջին խավի ձևավորման և օլիգոպոլ համակարգի մասին:

«Չի կարելի նստել այդպիսի անտեղի բաներ ասել: Արտերի 70%-ը վարած չէ: Ես ուսանողներ ունեմ, թեկուզ այստեղ Երևանում, որոնք մի երեք անգամ ավելի խելոք դատողություններ կանեն այդ խնդիրների վերաբերյալ»,- ասաց Հ. Բագրատյանը:

Նրա խոսքով, կառավարությունն այսօր «ցուգցվանգի մեջ է հայտնվել` Տիգրան Սարգսյանի նախորդ 3 տարիների սխալների պատճառով»: «Որպեսզի բյուջեն կատարեն, պետք է ինֆլյացիան ավելի բարձր լինի` 10-15% և ավելի: Այդ դեպքում բյուջեն հեշտ է կատարելը` գները թանկանում են, հարկերն ավելանում են: Բայց դա անվանական բյուջեն է, ոչ թե իրականը: Մյուս կողմից էլ` եթե պայքարում են ինֆլյացիայի դեմ` ցածրացնում են ինֆլյացիան, խնդիր են ունենում բյուջեն կատարելու առումով: Այս տարի կուրսը, ի տարբերություն նախորդ տարվա, խնդիր չի լինի»,- նշեց Հ. Բագրատյանը` հավելելով, որ դրամի կուրսի նկատմամբ վարված քաղաքականությունը ևս սխալ էր, քանի որ թվով 81 երկրների վերջին 5 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ «բոլոր այն երկրները, որտեղ տեղի է ունեցել ազգային արժույթի արժևորում դոլարի նկատմամբ, բացառությամբ Շվեդիայի, ունեն տնտեսության կա՛մ լճացում, կա՛մ անկում»:

«Հիմա կուրսը արդեն խնդիր չէ: Իրենք պետք է կա՛մ ընտրեն բյուջեն կատարելը, ինչը նաև աշխատավարձն ու թոշակն է, կա՛մ էլ ինֆլյացիան զսպելը: Հնարավոր է, որ ինֆլյացիան իջեցնեն` վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից 10.5% դարձնելով, դրամի զանգվածը կրճատելով: Գնաճի խնդիրը, ընդհանրապես, կարելի է լուծել կա՛մ ապրանքների և ծառայությունների քանակը ավելացնելով` տնտեսական աճ ապահովելով (այս դեպքում գները կիջնեն), կա՛մ փողի քանակը քչացնելով, ինչը անում է այսօր ԿԲ-ն: Սա ամենաէժանագին, անմարդկային ձևն է, նշանակում է` փողի գենոցիդ: Իրենք, իհարկե, այս երկրորդը կշարունակեն անել, որովհետև ա. առաջինն անելու համար ո՛չ խելք ունեն, ո՛չ համարձակություն, ո՛չ էլ քաղաքական կամք, բ. առաջինը անողները իրենք չեն լինի:

Գնաճը` որպես թարգեթ (նպատակ.-1in.am) կզսպեն, բայց կնայեն բյուջեի եկամուտներին` եթե դրանք հարաբերականորեն պակասում են (իսկ դրանք պակասում են), առայժմ կան նաև ռեզերվներ, կհերիքե՞ն սրանք արդյոք աշխատավարձ ու թոշակ բաժանելուն: Մի կողմ կթողնեն կազմակերպությունների նյութական ծախսերը և ծայրահեղ դեպքում թույլ կտան դրանց բյուջետային ծախսերի չվճարումների գծով ավելացում: Սա է, ինչ կարող է անել Տիգրան Սարգսյանը: Ուրիշ բանի նրա երևակայությունը չի հերիքում: Սրան կհամաձայնի Սերժ Սարգսյանը, անպայման կհամաձայնի: Նրա երևակայությունն էլ ուրիշ բանի չի հերիքում»,- ասաց Հ. Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում