Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ շրջանակը կավելանա

Հայաստանում առկա ներքաղաքական գործընթացների վերաբերյալ կարևոր հարցերից մեկը, թերևս, այն է, թե ինչպես է այդ գործընթացներին վերաբերվում իշխանական համակարգը: Համակարգն առկա գործընթացներում իր համար վտա՞նգ, թե՞ նպաստավոր զարգացում է տեսնում:

Բանն այն է, որ դրանով է նաև պայմանավորված գործընթացի հետագա շարունակությունը: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի գործողությունների հարցում մեծ դեր ունի համակարգի ազդեցությունը: Սարգսյանն ընդդիմության հետ հանդուրժողական կանոններով կարող է խաղալ այնքան, որքան դրա մեջ իր համար վտանգ չի տեսնում համակարգը: Երբ համակարգը տեսնի վտանգ, ապա Սերժ Սարգսյանը կա՛մ ստիպված կլինի հեռանալ, կա՛մ դադարեցնել ընդդիմության հետ հանդուրժողության կանոններով հարաբերվելը, կա՛մ էլ ստիպված կլինի միաժամանակ կտրուկ հարվածներ հասցնել համակարգի հնարավոր անհնազանդության օջախներին:

Առայժմ կարծես թե Սարգսյանին հաջողվում է վերահսկել իրավիճակը, և այդ հարցում, թերևս, զգալի դեր ունի այն մտայնությունը, որ իշխանության և ընդդիմության միջև գործարք է առկա կամ այսպես ասած` առկա է երկխոսություն, փոխպայմանավորվածություն: Իշխանական համակարգում, թերևս, այդ մտայնության շրջանակում համոզված են, որ Սերժ Սարգսյանն ընդդիմության հանդեպ հանդուրժող է դարձել, ընդդիմության պահանջներն է կատարում ոչ թե որովհետև շատ թույլ է, չունի ռեսուրս, չունի հակառակն անելու կամք և համարձակություն, այլ որովհետև ընդդիմության հետ պայմանավորվել է ներքաղաքական ստատուս քվոյի հարցում, և իշխանական համակարգին լուրջ փոփոխություններ, առավել ևս իշխանափոխություն չի սպասվում:

Թերևս դա է պատճառը, որ ներկայումս մենք չենք զգում համակարգի ճնշում Սերժ Սարգսյանի վրա և հանդուրժողության վարքագծի փոփոխության պարտադրում: Բայց չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը պարզապես սանձել է համակարգը լիովին և զրկել իրեն հակադրվելու հնարավորությունից, գոնե ընդդիմության հետ ներկայիս գործընթացում: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում, թե ինչո՞վ կարող էր Սարգսյանն անել դա: Մեկը հենց այն է, որ նա համակարգին ներշնչեր ընդդիմության հետ պայմանավորվածության տարբերակը: Մյուսը կարող էր լինել այն, որ Սերժ Սարգսյանը իշխող համակարգից պահանջել է չխառնվել իր գործերին` փոխարենը տալով համակարգի համար որևէ ցնցում թույլ չտալու հստակ երաշխիք: Մեկ այլ տարբերակ կարող է լինել այն, որ Սերժ Սարգսյանն իշխող համակարգին հստակ և բաց տեքստով ներկայացրել է, թե որքան ծանր է իրավիճակը երկրում, որքան մեծ է ներքին հասարակական և արտաքին ճնշումը և ինչ անելանելի վիճակում է հայտնվել համակարգը: Ի վերջո, չպետք է բացառել, որ Սերժ Սարգսյանը կարողացել է այդ հարցում ներկայացնել հանգամանալի և լիարժեք, համոզիչ բացատրություն` փաստարկելով, որ ուժն այս անգամ չի օգնի, ինչպես օգնեց մարտի 1-ին, ոչ թե որովհետև ինքը Ռոբերտ Քոչարյան չէ, այլ որովհետև իրավիճակն այլ է թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում:

Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը համակարգին այդ բանը համոզելու հարցում, թերևս, չէր ունենա լուրջ դժվարություններ, քանի որ Հայաստանում և դրա շուրջ առկա իրավիճակի ծանրությունը նույնիսկ կույրին է տեսանելի: Եվ այստեղ առաջանում է գլխավոր խնդիրը` իսկ հանդուրժողության մինչև ի՞նչ մակարդակի հարցում է Սերժ Սարգսյանը համակարգին համոզելու ունակ: Այսինքն` մինչև ո՞ւր է պատրաստ համոզվել համակարգը: Չէ՞ որ իրադարձությունների զարգացումը, դատելով հենց իրավիճակի ծանրությունից, անխուսափելիորեն ենթադրում է լրջագույն, արմատական փոփոխություններ կա՛մ իշխանության մեջ, կա՛մ իշխանության փոփոխություն ընդհանրապես: Ի վերջո, ներկայումս կարծես թե որևէ մեկը չի վիճարկում այն, որ առանց դրա, այսինքն` առանց իշխանական համակարգի այդ արմատական փոփոխությունների, անհնար է Հայաստանում իրավիճակի բեկումնային վերափոխում արձանագրել և երկիրը դնել զարգացման հուսալի ուղու վրա:

Ուրեմն, Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է ինչ-որ պահի կանգնի իշխանությունն ընդդիմությանը զիջելու, կա՛մ էլ իշխանության մեջ արմատական փոփոխությունների միջոցով ընդդիմությանը և հասարակությանը զսպելու անհրաժեշտության առաջ, որովհետև կոսմետիկ զիջումներով ժամանակը կարելի է ձգել երկար, բայց ոչ անվերջ: Իսկ ժամանակն էլ արդյունավետ կարելի է ձգել միայն մի դեպքում, եթե այդ ընթացքում կատարում ես արմատական փոփոխություններ, այլապես ժամանակը ձգվելու է, իսկ խնդիրները կուտակվեն, ու վիճակը դրանից ավելի ծանրանա: Ի՞նչ է սպասվում այդտեղ, ի՞նչ կարող է լինել այդ ժամանակաշրջանում, արդյո՞ք Սերժ Սարգսյանն ունի իշխանական համակարգը Ռոբերտ Քոչարյանի կարոտից զերծ պահելու ռեսուրս: Ահա այդ առումով նրա համար իրավիճակը կարծես թե փակուղային է, և նաև ակնհայտ է կարծես թե, որ Ռոբերտ Քոչարյանն էլ որոշակի հույսեր է կապում հենց այդ հեռանկարի հետ, երբ Սերժ Սարգսյանի ժամանակ ձգելու քաղաքականությունն, ի վերջո, հանգելու է այդ փակուղային շրջանին` իշխող համակարգի համար առաջ բերելով Ռոբերտ Քոչարյանի պահանջարկ: Վերադարձի առումով Քոչարյանի հույսը եղել է, կա ու թերևս կլինի հենց այդ պահանջարկի առաջացումը: Ու այդ հարցը նաև մտահոգիչ է ընդդիմության համար, քանի որ Սերժ Սարգսյանին անկյուն քշելով` ընդդիմությունն ինչ-որ պահի նրան դնելու է վերոնշյալ փակուղու առաջ` ճանապարհ բացելով Քոչարյանի համար: Կասկած չկա, որ ընդդիմությունը կգիտակցի այդ վտանգը, բայց նաև անկասկած է, որ Սերժ Սարգսյանն էլ խաղում է և փորձելու է հնարավորինս երկար խաղալ այդ վտանգի գիտակցման վրա, ինչն էլ նշանակում է, որ փակուղում հայտնվելու հավանականություն կա նաև ընդդիմության պարագայում:

Այդ ամենը հուշում է, որ ներկայիս գործընթացը չի կարող երկար շարունակվել և կողմերից որևէ մեկը պետք է շրջադարձային քայլ կատարի: Այդ իմաստով, Հայ ազգային կոնգրեսի վաղվա հանրահավաքը կարող է շատ հարցերի պատասխան տալ ինքնին, անկախ այն բանից, թե բուն հանրահավաքի ընթացքում կլինի՞ արդյոք մարտավարական շրջադարձ, թե՞ ոչ, կամ կլինե՞ն արդյոք այդ մասին նոր և ավելի մանրամասն հայտարարություններ, թե՞ ոչ: Թվում է, թե այդ ամենի կարիքը չկա, քանի որ ընդդիմություն-իշխանություն գործընթացը կարծես թե շարունակվում է երկուստեք ձեռնտու հունով, միջանկյալ արդյունքով գոհացնելով նաև ընդդիմության ակտիվ համակիրներին: Բայց ակնհայտ է նաև, որ այդ գործընթացի առկա դինամիկան արդեն դառնում է բավական խոցելի: Անհրաժեշտ է դինամիկայի առարկայական և շոշափելի փոփոխություն, որովհետև քաղաքական գործընթացը ոչ միայն համակիրների տրամադրությունները բավարարելն է, այլ նաև համակիրների շրջանակը ընդլայնելը: Աներկբա է, որ ընդդիմությունն ու իշխանությունը մտել են միևնույն քաղաքական գործընթացի մեջ` կամա, թե ակամա տեսնելով դրանում ընդհանուր շահեր: Հետևաբար նրանց ընդհանուր շահից է բխում այդ գործընթացի համակիրների շրջանակն ընդլայնելը, ինչի համար, իհարկե, պահանջվում է պետության և հասարակության խնդիրների լուծման տեսանկյունից առավել հիմնարար արդյունքներ արձանագրելու հրամայականը: Կա՛մ կողմերն այդ ճանապարհով գործընթացը զերծ կպահեն փակուղային հեռանկարից, կա՛մ համատեղ ջանքով ճանապարհ կփորեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում