Այսօր Իտալիայում տեղի է ունեցել Ferrero ընկերության համասեփականատեր Պիետրո Ֆերերոյի թաղման արարողությունը, որը Հարավային Աֆրիկայում հեծանիվ քշելիս մահացել էր սրտի կաթվածից: Հրաժեշտի արարողությանը մասնակցել է 30 հազար մարդ, այդ թվում` Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:
Այս մասին հաղորդում է Corriera della Sera-ն:
«Այդ մարդու գործունեությունը խորհրդանշում է մեր արդյունաբերական պատմության լավագույն պահերը, նա մարմնավորում է ստեղծագործությունն ու աշխատասիրությունը», ասել է Վատիկանի պետական քարտուղար Տարչիզիո Բերտրոնեն: Նա փոխանցել է նաև Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խորին ցավակցությունները Ֆերերո ընտանիքին:
Պիետրոն Nutella շոկոլադե կրեմները ստեղծողի թոռն է: Նա այս բիզնեսով էր զբաղվում եղբոր` Ջովանիի հետ: Պիետրոն ամուսնացած էր, ուներ երեք երեխա:










































