«Շենգավիթ» բժշկական կենտրոնում նախածննդյան փուլում երեխայի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեխան մահացել է նոյեմբերի 19-ին: Ծննդկանի հարազատները փոքրիկի մահվան մեջ մեղադրում են բժշկուհուն, ով, ըստ նրանց, ԲԿ-ի բուժգծով տեղակալի՝ Դավիթ Մխիթարյանի կինն է:
Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ հերթապահ բժիշկը 36 շաբաթական հղիին միայն արհեստական ցավեր է տվել: Այնինչ, հարազատների պնդմամբ, անմիջապես կեսարյան հատում պետք է կատարվեր, սակայն ավելի ուշ երեխայի սրտի կանգ է արձանագրվել: