Հայտնի երգիչ Ջոն Բոն Ջովին, որը հիմնել է Jon Bon Jovi Soul Foundation բարեգործական հիմնադրամը, բացել է ռեստորան, որը գործելու է` «Վճարի՛ր` որքան կարող ես» կարգախոսով: Այն գտնվում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռեդ-Բանք քաղաքում: The Business Insider պարբերականը գրում է, որ այդ քայլով Բոն Ջովին «կմիավորի բիզնեսն ու բարեգործությունը»:
Ռեստորանի համար քաղաքային իշխանությունները տարածք են հատկացրել ավտոմոբիլային խանութի հին շենքում: Այն կբացվի ընթացիկ գարնան ընթացքում: Այստեղ ուտեստները կլինեն անչափ էժան կամ ընդհանրապես անվճար:
Ընդ որում` այցելուներին առաջարկելու են վճարել այնքան, որքան հարմար է: Նմանատիպ մի սրճարան արդեն գործում է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում:








































