Wednesday, 01 05 2024
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև

ԲՀԿ-ական Արագած Ախոյանը զարմացած է Վարդան Օսկանյանի հայտարարությունից

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զարմացավ՝ լսելով իր կուսակից մեկ այլ պատգամավորի՝ Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն պետք է դառնա ընդդիմադիր կուսակցություն: Հիշեցնենք, որ Վ. Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի հայտարարություն էր արել. «Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու՝ այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն: Համոզված եմ, որ դրանից կշահեն երկիրը, քաղաքական համակարգը և վերջիվերջո՝ քաղաքացին»:

Ա. Ախոյանը նախ ասաց, թե ԲՀԿ-ում ընդդիմադիր դառնալու հարց չի քննարկվել, և ինքը չի ուզում «անձնավորված հարցերին պատասխանել»: Այնուամենայնիվ՝ ճի՞շտ կլինի, որ ԲՀԿ-ն սեպտեմբերին էլ այլընտրանքից դառնա ընդդիմադիր կուսակցություն՝ հարցին Վ. Օսկանյանի հայտարարությունից անակնկալի եկած պատգամավորը պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել, ավելի ուշ կարող եմ: Մի քիչ մտածեմ, որովհետև հարցն այնքան հանկարծակի էր: Նորից եմ կրկնում՝ կուսակցությունում նման հարց չի քննարկվել, և ես պատրաստ չեմ պատասխանել: Կարող է դա պարոն Օսկանյանի կարծիքն է, ես չգիտեմ, թե ինչ վերլուծությունների կամ արգումենտների հիման վրա է այդ հայտարարությունն արվել»:

Ա. Ախոյանը երբ անդամակցել է ԲՀԿ-ին և դարձել պատգամավոր, այդ կուսակցությունը կոալիցիայի անդամ էր, այսինքն՝ նա դարձել է իշխանական կուսակցության պատգամավոր: Հետո ԲՀԿ-ն չմիացավ կոալիցիային և իրեն այլընտրանք հայտարարեց: Եթե սեպտեմբերին դառնա ընդդիմադիր, դա կտրուկ փոփոխություն չի՞ լինի պատգամավորի համար, և նա կմնա՞ ԲՀԿ կազմում: Ի պատասխան մեր հարցի՝ Ա. Ախոյանը կուսակցության դիրքորոշման առումով ոչինչ չբացառեց, բայցև ավելացրեց, թե ցանկացած պարագայում՝ ԲՀԿ-ն լինի այլընտրանք, կոալիցիայի անդամ, թե ընդդիմադիր, ինքը հավատարիմ կմնա և կշարունակի մնալ այդ կուսակցության անդամ:

Սակայն, ինչպես գիտենք, մեր երկրում երբ գործարար պաշտոնյան դառնում է ընդդիմադիր, իշխանությունները սկսում են նրա բիզնեսի նկատմամբ հետապնդումներ իրականացնել, նման մտահոգություններ չունի՞ Ա. Ախոյանը. չէ՞ որ ինքն էլ ունի բիզնես-սեփականություն: Ա. Ախոյանի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը «Սպիտակ կամար», «Հայկ արշին» և «Միրոյան Տուֆ» ընկերությունների սեփականատերն է: Վերջին երկու ընկերությունների 100 տոկոս բաժնեմասերը պատկանում են նրան: Ի պատասխան մեր հարցի՝ պատգամավորը պատասխանեց. «Ոչ մի խնդիր չեմ տեսնում, որովհետև… դա թողնենք, էլի: Ես այդքան էլ դրան չեմ հավատում»:

Մեր հիշեցմանը՝ ոչ վաղ անցյալում նույնը տեղի ունեցավ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ. երբ 2008թ. նա կանգնեց ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, հարկային ծառայությունները սկսեցին համատարած ստուգումները նրա օբյեկտներում, իսկ Խ. Սուքիասյանին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանը տվեցին այն ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, Ա. Ախոյանը արձագանքեց. «Հիշում եմ, բայց չեմ ուզում մեկնաբանել»:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում