Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-28-ին, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկն սպասվում են տեղումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2 9-ի գիշերը և 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, 29-ի և դեկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 27-29-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 27-28-ին, 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկն սպասվում է անձրև, նոյեմբերի 27-29-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 27-28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13 աստիճան, նոյեմբերի 29-ին` +10, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին` +11 աստիճան:








































