Մոսկվան կարող է արդեն չորեքշաբթի ՄԱԿ-ի քարտուղարությանը խնդրել տարածել իր ունեցած տեղեկատվությունը ահաբեկիչների սնուցման ուղիների մասին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Կարծում եմ՝ պետք է այդ թեման ակտիվացնել այժմ Նյու Յորքում: Կփորձենք այսօր, գուցե նույնիսկ ստացվի Անվտանգության խորհրդի այդպիսի կարճ հանձնարարություն… (ՄԱԿ-ի) գլխավոր քարտուղարին պատմել,… ինչ իրենց հայտնի է, ինչպես է սնուցվում ԴԱԻՇ-ը, ինչպես է ընթանում նավթի, արտեֆակտների առևտուրը, և իչպես են այլ կերպ աջակցություն ստանում ահաբեկչական խմբերը: Թող ընդհանրացնեն տեղեկությունը և այն մեզ ներկայացնեն»,- ասել է նա ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:







































