«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Վարդան Մալխասյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի ՀԱԿ դաշինքի մաս կազմող մի քանի կուսակցությունների այն հայտարարության վերաբերյալ, որով նրանք դաշինքի մաս կազմող և դուրս եկած կուսակցություններին նոր միավորում ստեղծելու կոչ են անում։ Վերջինս պատասխանեց, որ հայտարարությունից տեղյակ չէ, ապա հավելեց. «Երբ 2007 թ. «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը որոշեց մտնել Հայ ազգային կոնգրեսի մեջ, ես իմ համաձայնությունը, որպես կուսակցության փոխնախագահ, բանտից տվեցի, այդ ժամանակ բանտում էի: Հետագայում՝ երբ մի երկու ամիս առաջ կուսակցությունը որոշեց, որ ինքը դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից, ես մնացի Կոնգրեսի հետ»:
Վարդան Մալխասյանը նշեց, որ ինքը ներկա էր Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարում ընդգրկվել է Կոնգրեսի ղեկավար կազմում և այժմ նորաստեղծ կուսակցության քաղխորհրդի անդամ է: