Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ անձամբ ինքն է տվել թուրքական կործանիչների կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու մասին հրամանը. «Հրամանն անձամբ ես տվեցի»։
Դավութօղլուն այդ մասին հայտարարել է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովի ժամանակ։ Նա ընդգծել է, որ չնայած իրենց բազմակի զգուշացումներին՝ ինքնաթիռն ուշադրություն չի դարձրել դրանց, ինչի համար էլ խոցվել է իրենց ռազմաօդային ուժերի կողմից։
Դավութօղլուն նշել է, որ իրենք թույլ չեն տա խախտել երկրի ցամաքային ու օդային սահմանները։ Նա հիշեցրել է, որ ինքն ու երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանն այդ միջադեպի կապակցությամբ քննարկումներ են ունեցել շատ երկրների հետ։










































