ՌԴ Գլխավոր շտաբը ներկա պահին մշակում է ռուսական ավիաբազաների անվտանգության ապահովման հավելյալ միջոցներ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Հարվածային ավիացիայի բոլոր գործողությունները կիրականացվեն միայն կործանիչ ինքնաթիռների պաշտպանությամբ: Կձեռնարկվեն հակաօդային պաշտպանության միջոցառումներ: Այդ նպատակով «Մոսկվա» հածանավը, որը զինված է «Ֆորտ» ՀՕՊ համակարգով՝ նման C-300-ին, կզբաղեցնի Լաթաքիայի առափնյա հատվածի շրջանը»,- ասվում է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Նշվել է նաև, որ Թուրքիայի հետ ռազմական գծով շփումները կդադարեցվեն:












































