Wednesday, 01 05 2024
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը

Մայիսի 9-ին՝ երկու հանրահավաք մեկ օրում

Երեկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ազգային օրակարգի ձևավորմանը միտված գագաթաժողովին ընթերցեց առաջիկա շաբաթների աշխատակարգը: Մարզային այցելություններին զուգահեռ` մայիսի 9-ին, ժամը 15:00-ին նա Ազատության հրապարակում հրավիրեց քաղաքացիական հաջորդ ժողովին, որտեղ ամփոփելու է մեկ ամսվա արդյունքները և պետք է որոշեն՝ ժողովուրդն այս տարվա ընթացքում ի՞նչ ճամփով է գնում դեպի հաղթանակ:

Մի քանի օր առաջ «Նախախորհրդարանը» հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ քանի որ մինչ օրս ժողովրդական ընդվզման ալիքը կազմակերպչական հուն չի մտնում, պայքարը գնում է դեպի փակուղի, «Նախախորհրդարանը» վերը նշված հարցերի վերաբերյալ իր ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով մայիսի 9-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:

«Բարև Երևան» ցուցակի առաջին համար, քաղաքապետի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին,թե արդյո՞ք նույն օրը միաժամանակ երկու հանրահավաքի հարցը համաձայնեցված է, և արդյո՞ք սա մեկ ընդհանուր հանրահավաք է, ասաց. «Մենք շատ շուտ ենք հայտը ներկայացրել քաղաքապետարան, դրա համար դրա մասին չենք ասել»:

Կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Նախախորհրդարանի» հանրահավաքը վաղուց՝ առնվազն չորս -հինգ օր առաջ էր հայտարարվել, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը ժ. 15:00-ին է անելու հանրահավաք, իրենք՝ 19:00-ին:

«Ո՛չ, դա մեր հանրահավաքը չէ, և չկա որևէ պայմանավորվածություն: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նշանակվում է հանրահավաք նույն օրը, երբ մենք ենք հրավիրում»,- ասաց նա:

Այն հարցին,թե արդյո՞ք այստեղ որևէ միտում կա, Տիգրան Խզմալյանը պատասխանեց, որ քանի որ իրենք մի քանի օր առաջ են հայտարարել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ երեկ, ուստի մյուս կողմը պետք է մեկնաբանի՝ կա՞ այդտեղ միտում, թե՞ ոչ: «Ուզում եմ հավատալ, որ միտում չկա, հենվենք անմեղության կանխավարկածի վրա, քանի որ ժամերը տարբեր են»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Մեր հարցին, թե երեկ ազգային օրակարգի ձևավորման համար հրավիրված գագաթաժողովից հետո որևէ բան չի՞ փոխվել «Նախախորհրդարանի» դիրքորոշման մեջ, Տիգրան Խզմալյանը պատասխանեց, որ երեկ իրենք նախախորհրդարանի անդամներից մեկին ուղարկել են գագաթաժողովին, բայց առայժմ իրենց տեսակետը փոխելու հիմքեր չեն գտում, երեկվա ասածի հիման վրա մի քիչ շուտ է հայտարարություններ անել, առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կգան մեկ ընդհանուր եզրակցության և կհայտնեն այդ մասին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում