Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի «Մաքաբի»-ի դեմ հանդիպումից առաջ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, թե ինչ սպասելիքներ ունի խաղից:
««Նորվիչ»-ի դեմ հանդիպմանը հիանալի խաղ ցուցադրեցինք: Վատ չէինք գործում նաև այն խաղերում, երբ պարտվում էինք: Առջևում Չեմպիոնների լիգայի խաղերն են: Մենք լավ դիրքում ենք, բայց դեռ չենք հաղթահարել խմբային փուլի արգելքը:
«Չելսի»-ն կհաղթի, եթե շարունակի այսպես խաղալ: Ամբողջովին կենտրոնացած ենք մեր առջև դրված խնդրի վրա: Գիտենք, որ երկար ժամանակ թիմի արդյունքները հաջող չեն եղել:
Բայց մենք պետք է հաղթենք մեր պատվի և երկրպագուների համար»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը:









































