Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ջուրը, որ լցնում են իշխանությունն ու ընդդիմությունը

Սահմանադրական փոփոխությունների գործընթացում երևի թե ամենաարդյունավետ իրողությունը դառնում է «Այո»-ի և «Ոչ»-ի ռեալիթի շոուն: Արդյունավետ, իհարկե, ոչ սահմանադրական փոփոխություններում հասարակության այս կամ այն կողմնորոշման տեսանկյունից, այլ որովհետեւ այդ ռեալիթի շոուն բավական մոտիկից, այսպես ասած օնլայն ռեժիմով ի ցույց է դնում Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի կտրվածությունը, այն մեծ անջրպետը, որ առկա է Հայաստանում շարքային քաղաքացիների առօրյա կյանքի, նրանց հուզող խնդիրների, նրանց հոգսերի ու պատկերացումների և քաղաքական կյանքի մասնակիցների ու դերակատարների միջև:

Եվ այս տեսանկյունից, այս անջրպետի, ըստ էության օնլայն լուսաբանումը երևի թե առավել ակնհայտ է ի ցույց դնում այդ իրողությունը: Այս կտրվածությունը բխում է իշխանության շահերից, քանի որ առաջացած անջրպետն ըստ էության կատարում է ամրոցների շուրջը փորված այն վիհի դերը, որը պաշարման դեպքում լցվում է ջրով: Տվյալ պարագայում իշխանություններն այդ անջրպետը լցնում են ջրով, որպիսին կարող են դիտվել իշխանության ելույթները տարբեր խնդիրների ու հեռանկարների, մարտահրավերների, սպառնալիքների վերաբերյալ: Դրանք ջուր են ամբողջությամբ, որ լցնում են ամրոցի ու հասարակության միջև եղած վիհը: Եվ այստեղ արդեն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան կարող է դիմանալ իշխանությունն այդ պաշարման մեջ:

Այսինքն, ըստ էության ճնշումն արդեն գալիս է ոչ թե հասարակությունից, այլ պարզապես ժամանակից, և, եթե իշխանությունը գտավ ժամանակի մեջ պաշարմանը դիմանալու ռեսուրս, այդ պաշարումը կձգվի անվերջ: Առայժմ իշխանությունն այդ ռեսուրսը գտնում է, իհարկե այլ հարց է, որ գտնում է պետության թուլացման, արտաքին պարտքի բեռի ավելացման, ինքնիշխանության կորստի տեսքով, բայց գտնում է: Առավել քան տարօրինակ է այն, որ իշխանական ամրոցի և հասարակության միջև առկա վիհն ըստ էության ջրով է լցնում նաև ընդդիմությունը:

Այսինքն, ընդդիմության հայտարարությունները, կարգախոսները, հասարակությանն ուղղված տեքստերը մեծ հաշվով ավելի «ցամաքային» չեն, քան իշխանության պարագայում: Ավելին, իշխանությունն ըստ էության արդեն երևի շատ ջանք չի էլ գործադրում այդ վիհը ջուր լցնելու համար, քանի որ դա ավելի ջանադրաբար անում են արդեն ընդդիմությունները: Կփոխվեն սահմանադրության տեքստերը, թե ոչ, դրանից, ըստ էության իրավիճակն իսկապես չի փոխվի և այս առումով իրավացի են բոլոր նրանք, ովքեր համարում են, որ սահմանադրական փոփոխությունները չէ, որ պետք է բարելավեն հասարակության կյանքը: Հայաստանում հասարակական կյանքում որևէ փոփոխության հնարավորություն կարող է նշմարվել միայն այն դեպքում, երբ սահմանադրական տեքստերի փոխարեն, փոխվեն ընդդիմության տեքստերը:

Եվ մեծ հաշվով, եթե հանգամանալից հայացք նետենք սահմանադրական այս գործընթացին, իշխանության նպատակներից մեկն էլ ըստ էության հենց այն է, որպեսզի առիթ կամ պատճառներ ստեղծվեն ընդդիմությունների ավանդական տեքստերի գեներացման համար: Հատկապես նախընտրական տարվան ընդառաջ դա իսկապես շատ կարևոր է, որովհետև իշխանությունը գիտի, թե ինչ անել այդ դեպքերում, երբ ընդդիմադիր, այսպես ասած դիսկուրսը կառուցվում է ավանդական տեքստերի գերակայությամբ: Դա մի իրավիճակ է, մի մթնոլորտ, որտեղ հակաքայլերն իշխանությունը գիտի, փորձարկել է տարիներ շարունակ: Դատելով սահմանադրական գործընթացից, իշխանությանն առայժմ հաջողվում է լուծել այդ խնդիրը:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում