ԱՄՆ օդուժը Սիրիայում 280 բեռնատար է ոչնչացրել, որոնցով ԴԱԻՇ խմբավորման ահաբեկիչները նավթ էին տեղափոխում, գրում է tass.ru-ն՝ հղում կատարելով ամերիկյան NBC հեռուստաալիքին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հարվածները հասցվել են ռազմական A-10 և AC-130 տեսակի ինքնաթիռներից: Հեռուստաալիքը նշում է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ օդուժը ոչնչացրել էր նավթ տեղափոխող 116 բեռնատար:











































