Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար, այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Սիրիայում և ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում գերիշխելու ԱՄՆ-ի պլանները սպառնալիք են ներկայացնում բոլոր երկրների և հատկապես Իրանի ու Ռուսաստանի համար։
Խամենեին այդ հայտարարությունն արել է Թեհրանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ. «Ամերիկացիներն ունեն երկարաժամկետ պլան, և նրանք փորձում են գերիշխել Սիրիայում ու ողջ տարածաշրջանում։ Դա սպառնալիք է բոլոր երկրների և հատկապես Իրանի ու Ռուսաստանի համար»։ Խամենեին կոչ է արել ամրապնդել Թեհրանի ու Մոսկվայի միջև կապերը։










































