Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան քննադատել է Ռուսաստանին «Սիրիայի բարեկամների» խմբից դուրս գալու համար, հաղորդում է Interfax-ը:
«Հեռանալով «Սիրիայի բարեկամներ» խմբից, որը ներառում է ավելի քան 100 երկիր, Ռուսաստանն իրեն մեկուսացնում է միջազգային հանրությունից և չի պահպանում ազատության, արդարության, հավասարության արժեքները և մարդու հիմնարար իրավունքները»,- ասվում է կոալիցիայի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է՝ այն փաստը, որ Ռուսաստանը չի աջակցում ազատություն և ժողովրդավարություն ձեռք բերելու սիրիացիների ցանկությանը, կրկին ապացուցում է, որ Ռուսաստանի իշխանությունները համընթաց չեն քայլում պատմության հետ:
Սիրիացի ընդդիմադիրների կարծիքով` Ռուսաստանն իրերին նայում է ռազմական նեղ տեսանկյունից և չի հասկանում «արաբական գարնան» հետ կապված պատմական խոր փոփոխությունները: