ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ոստիկանությունում անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է գալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում օրինականության և հասարակական կարգի պահպանման և այդ ուղղությամբ ոստիկանությանն առաջադրվող խնդիրներին:
«Ընտրությունները պետք է անցնեն հարթ և ըստ պատշաճի, քանի որ, որպես կանոն, բոլոր թերությունները քննադատելու համար թիրախ է ընտրվում ոստիկանությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ արդեն հնացած են ամեն ինչ ոստիկանության վրա բարդելու և ոստիկանության հաշվին դիվիդենտներ շահելու եղանակները: