Telegraf.com.ua-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն գումարել է անվտանգության խորհրդի նիստ՝ կապված սիրիական զորքերի կողմից թուրքմենական շրջանների վրա կատարված հարձակման հետ։ Հարձակումն իրականացվել է Լաթաքիա քաղաքից հյուսիս ընկած հատվածում և առնչվում է Թուրքիային սահմանակից շրջաններին։
Ենթադրվում է, որ Դավութօղլուի գումարած խորհրդաժողովում քննարկվելու են այդ իրադարձությունները։ Ավելի վաղ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ՝ ռուսական ավիացիայի կողմից թուրքմենական բնակավայրերին հարվածելու համար։ Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջել էր, որ Ռուսաստանն անհապաղ վերջ դնի այդ գործողություններին։










































