Այսօր ԱԺ լսումների ժամանակ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը հայտարարեց, թե ոստիկանությունում 2010թ. սկսվել են բարեփոխումները: Նա ներկայացրեց հատկապես ճանապարհային ոստիկանությունում կատարված բարեփոխումները:
Արթուր Օսիկյանը հայտարարեց, թե առաջիկայում կընդունվի ոստիկանության սպառազինության ցանկը, որը բաց կլինի հասարակության համար: Բացի այդ, կընդունվեն նաև հատուկ միջոցների ցանկը: Օսիկյանի խոսքերով, հատուկ միջոցները ոստիկանության սպառազինության մեջ կներառվեն առողջապահության նախարարի եզրակացության հիման վրա, միայն այն բանից հետո, երբ պարզվեն, որ դրանք վնասակար չեն մարդկանց առողջության համար:
Օսիկյանը նաև նշեց, թե ոստիկանությունում մշակում են ուղեցույցներ, կազմակերպվում են դասընթացներ` մարդու իրավունքների պաշտպանության առումով: Ոստիկաններին սովոցորեցնում են նաև քաղաքացիներին համոզելու, նրանց հետ բանակցելու մեթոդներ ու հմտություններ:










































