Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի ղեկավարությունից նորեկներ չի պահանջելու:
«Չեմ ցանկանում ասել, որ հունվարին նորեկներ չենք ունենալու: Ուղղակի ցանկանում եմ նշել, որ նոր ֆուտբոլիստներ չեմ պահանջելու թիմի ղեկավարությունից: Ավելի քան գոհ եմ թիմից, որն ունեմ:
Իհարկե, աստղային նոր ֆուտբոլիստներից չեմ հրաժարվի, բայց ոչ այն պատճառով, որ ներկայիս խաղացողներիս չեմ վստահում: Չեմ կարծում, որ միմիայն գերաստղը կարող է օգնել մեզ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Mirror-ը:








































