Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է ձեռք բերել Իսպանիայի Լա Լիգայի ծագող աստղ, «Սելտա»-ի հարձակվող Նոլիտոյի տրանսֆերը:
Լոնդոնցիները կարող են օգտվել Նոլիտոյի պայմանագրում ամրագրված կետից, ըստ որի՝ նա կարող 2016 թվականի հունվարին թիմը լքել 12.6 մլն ֆունտի դիմաց:
29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև կատալոնական «Բարսելոնա»-ն, որի կազմում նա հանդես է եկել 2008-11թթ՝ հիմնական կազմում անցկացնելով ընդամենը 2 խաղ:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Նոլիտոն 7 գոլի հեղինակ է դարձել:







































