Գերմանական Spiegel շաբաթաթերթի փոխանցմամբ՝ Գերմանիան դիտարկում է Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարին մասնակցելու հնարավորությունը, սակայն խոսքը ցամաքային կամ օդային գործողության մասին չէ։ Պարտադիր պայմանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն է։
Այդ մասին թերթին հայտնել են Գերմանիայի պաշտպանության նախարարությունում նրա աղբյուրները։ Պարբերականն ընդգծում է, որ դաշնային հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ չի բացառվում զինված ուժերի մասնակցությունը մերձավորարևելյան երկրում տարվող ռազմական գործողություններին։
Կանցլերի գերատեսչությունը գտնում է, որ Գերմանիան պետք է մասնակցի այդ գործողությանը, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունի համապատասխան բանաձև։










































