Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը հույս ունի մոտ ժամանակներս վերջնականապես Թուրքիայի հետ համաձայնեցնել միգրացիոն պլանը։ Այդ մասին հայտարարել է ներգաղթի, ներքին գործերի ու քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպոլուսը:
«Թուրքիայի հետ ԵՄ-ի բանակցությունները շարունակվում են։ Թուրքիան առանցքային խաղացող է տարածաշրջանում։ Մենք հույս ունենք, որ շուտով կարող ենք վերջնականապես համաձայնեցնել գործողությունների պլանը։ Մեր ջանքերին Թուրքիայի մասնակցությունը շատ կարևոր է։ Հուսով եմ, որ շուտով ձեռք կբերվեն կոնկրետ արդյունքներ»։










































