Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ-Մուրաբիտուն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները, որոնք կապված են «Ալ-Քաիդա» միջազգային ցանցի հետ, ստանձնել են Մալիի մայրաքաղք Բամակոյի հյուրանոցներից մեկում պատանդներ վերցնելու պատասխանատվությունը։
Արմատականների հայտարարությունը հրապարակվել է Twitter սոցցանցում։ «Ալ-Մուրաբիտուն» ահաբեկչական խմբավորումը բազավորված է Մալիի հյուսիսում և կազմված է գերազանցապես արաբներից ու տուարեգներից։ Այս տարվա մայիսին խմբավորման զինյալները հավատարմության երդում են տվել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը։








































