Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը հակաթմրանյութային գործողության ժամանակ առգրավել է մոտ 1.8 տոննա թմրանյութ, որը բերվել է Սիրիայից։
Հաղորդվում է, որ տվյալ թմրանյութը ճնշում է վախի զգացումն անգամ ամենավտանգավոր իրավիճակներում ու հարձակումների ժամանակ օգտագործվում է ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից։ Այդ թմրանյութի արտադրությունը ծավալված է ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։










































