YouGov-ի սոցիոլոգները հարցում են կատարել 24 երկրների բնակիչների շրջանում և պարզել, որ շվեդներն առաջինն են աշխարհում գենդերային հավասարությամբ: Այս մասին հայտնում է Norden Line-ը:
«Շվեդ ժողովուրդը ոչ միայն աշխարհում ամենաառաջընթաց վերաբերմունքն ունի գենդերային հավասարությանը, այլև գործնականում ոչ մի տարբերություն չկա տղամարդկանց և կանանց հայացքների միջև»,- նշվում է բրիտանական մարքեթինգային ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Ֆինլանդիան և Դանիան վարկանիշային ցուցակի երկրորդ և երրորդ տեղերում են՝ համապատասխանաբար: Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը 7-րդ և 9-րդ տեղում են:
Մերձավոր Արևելքի երկրների բնակչության 74%-ը նշել է, որ «կնոջ միակ առաջադրանքն ամուսնու մասին հոգ տանելն է»:










































