ԱՄՆ-ում երկուշաբթի նավթի գինը հասել է վերջին երկու տարիներին արձանագրված ամենաբարձր գնին: Ըստ ամերիկյան CNN-ի` դեկտեմբեր ամսվա գործարքները կնքվում են 87,06 ԱՄՆ դոլարով կամ նախորդ գործարքներից 21 ցենտով թանկ: Հիշեցնենք, որ վերջին անգամ նավթի գինը հասել է 89,98 ԱՄՆ դոլարի 2008թ. հոկտեմբերի 9-ին: «Նավթի գների վրա ազդում է երկու շուկաների զարգացումը, և նավթը թանկանում է ոսկու գներին զուգընթաց»,-թանկացումը մեկնաբանեց PFG Best բրոքերային ընկերության խորհրդական Ֆիլ Ֆլիննը:: Տարբեր փորձագետների կանխատեսումներով, նավթի գինը կարող է հատել 90 դոլարի սահմանը արդեն ընթացիկ տարվա վերջին: