Լեգենդար մարզիկ, արագավազորդ Ուսեյն Բոլտը ցանկանում է ֆուտբոլ խաղալ:
«Կարծում եմ՝պետք է փորձաշրջան անցնեմ և սպասեմ պատասխանի: Ամեն ինչ լավ կլինի, քանի որ ես լավ մարզավիճակում եմ, արագավազ եմ, կարողանում եմ վերահսկել գնդակն ու հասկանում եմ խաղը:
Կհաղթահարեմ փորձաշրջանի արգելքն ու, հավանաբար, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ինձ 5-ամյա պայմանագիր կառաջարկի»,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բոլտի խոսքերը:











































