Ձմռանը կանայք ավելի ագրեսիվ են դառնում, ինչը կապված է հորմոնների աշխատանքի հետ՝ հայտնում է MED Daily-ը: Մասնավորապես, մելատոնինը ուղղակիորեն ազդում է մակերիկամի վրա և առաջացնում «սեզոնային ագրեսիվություն»՝ եզրակացրել են գիտնականները:
Մելատոնինի մակարդակը նվազում է ցերեկային լույսի ժամանակ և բարձրանում օրվա մութ ժամերին: Իր հերթին՝ կապված մելատոնինի մակարդակի հետ, մակերիկամը արտադրում է սեռական հորմոն, ինչը ազդում է թռչունների, կաթնասունների և հավանաբար նաև՝ մարդկանց ագրեսիայի մակարդակի վրա:
Կանանց մոտ դա ի հայտ է գալիս ձմռանը՝ որպես էստրադիոլի ցածր մակարդակը փոխհատուցող մեխանիզմ:









































