ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարներն ուրբաթ կանցկացնեն արտահերթ հանդիպում՝ նվիրված Փարիզի ողբերգությունից հետո ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներին։ Ինչպես սպասվում է՝ մասնակիցները կպայմանավորվեն ԵՄ արտաքին սահմաններին սահմանային վերահսկողության ուժեղացման և տեղեկատվության լավագույնս փոխանակման շուրջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հանդիպմանը նախարարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի՝ նախկինում համաձայնեցված միջոցառումների կատարումը, ինչպես նաև ապագայի առաջնահերթությունները։
Հաղորդվում է, որ նախարարները կոչ կանեն կրկնապատկել ջանքերը մի շարք ուղղություններով։ Նախարարները կքննարկեն նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը։










































