Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծի համահեղինակ, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ նիստում տեղեկացրեց, որ իրենց կողմից ներկայացված նախագիծը միտված էր նրան, որ վաճառվող սննդամթերքի մասին սպառողներին առավել մանրամասն տեղեկություններ հաղորդվի: Նախագծով առաջարկվում է, որ երշիկի, կաթնամթերքի և այլ պարենային ապրանքների վրա մակնշվեն սննդային հավելումների ցանկը և նշվի, թե ինչ հումքից են պատրաստված:
Մանրամասները՝ տեսանյութում:









































