Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդար կիսապաշտպան Չավին, ով ներկայում հանդես է գալիս Քաթարի «Ալ-Սադ»-ում, կարծիքն է հայտնել առաջիկա «էլ կլասիկո»-ի մասին։
«Առանց Մեսսիի «Բարսելոնա»-ն «Ռեալ»-ին հավասար թիմ է։ «Ռեալ»-ում նույնպես կան վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, ովքեր իրենց թիմի համար այնքան կարևոր չեն, որքան Մեսսին «Բարսելոնա»-ի համար։
Շատ բարդ է հաղթել «Սանտիագո Բեռնաբեո»-ում, առավել բարդ է դա անել դա առանց Մեսսիի։ Բայց կարծում եմ՝ «Բարսելոնա»-ի համար համապատասխան պահ է հաջողությունների հասնելու համար»,- Չավիի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Նշենք, որ «էլ կլասիկո»-ն կայանալու է նոյեմբերի 21-ին՝ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում։









































