Wednesday, 01 07 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Անհրաժեշտ է կույր լինել՝ չնկատելու համար, որ Ասադը նավթ է գնում ԴԱԻՇ-ից. Էրդողան

Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին 5 տարում Սիրիայից Թուրքիա է գաղթել մոտ 2.5 միլիոն մարդ, և որ իրենք միայնակ են կրել սոցիալական այդ բեռը։

Էրդողանը մատնանշել է, որ սիրիացի փախստականների համար ստեղծել են ճամբարներ, որոնցում ապրում է 280.000 մարդ, և որ իրենք նրանց վրա ծախսել են 8.5 միլիարդ դոլար։ Էրդողանը մանրամասնել է, որ մնացյալ փախստականներն ապրում են քաղաքներում։

Թուրքիայի ղեկավարը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին մեղադրել է «ԴԱԻՇ-ի ու Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) հետ հարաբերություններ» ունենալու համար: «Ասադը կապերի մեջ է ԴԱԻՇ-ի հետ, ԴԱԻՇ-ից փողով նավթ է գնում։ Անհրաժեշտ է կույր լինել՝ դա չնկատելու համար։

Ասադը կապերի մեջ է նաև PYD-ի հետ։ Երբ Ասադի հետ մեր հարաբերությունները լավ էին, մենք ասում էինք, թե ինչու ինքնություն (քաղաքացիություն) չեք տվել Սիրիայի քրդերին։ Քաղաքացիությո՛ւն տվեք նրանց։ Հիմա գառ են ձևանում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլի 7-ին (ժողովրդական հուզումների մեկնարկից մոտ մեկ ամիս անց) Բաշար Ասադը քաղաքացիություն շնորհեց երկրի հյուսիսում բնակվող 300.000 քրդի: 1962 թվականի մարդահամարի ժամանակ 120.000 քուրդ դուրս էին մնացել Սիրիայի քաղաքացիների ցանկից և գրեթե կես դար համարվել օտար։

Նավթի գնման հետ կապված՝ Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի հաղթարշավից հետո թուրք-սիրիական սահմանի երկայնքով կառուցվել են ինքնաշեն հարյուրավոր նավթատար խողովակներ: Այդ խողովակներով նավթը փոխադրվում է Թուրքիա, որից հետո բեռնատարներով հասցվում գնորդներին:

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մոտ մեկ տարի առաջ Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր ԴԱԻՇ-ին աջակցելու համար. «Ամբողջ աշխարհը գիտի, որ ԴԱԻՇ-ին օգնություն եք ցուցաբերում: Փաստարկնե՞ր եք ուզում: Ահա դրանք` զենքերը տեղափոխող վարորդների ու դատախազների հայտարարություններ: ԴԱԻՇ-ի ձեռքում գտնվող զենքն այն զենքն է, որը Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դավութօղլուի միջոցով ուղարկել է կազմակերպությանը: Բոլորը գիտեն այս մասին, սակայն մի մտահոգություն ունեն՝ Թուրքիայի քաղաքացիները չիմանան: ԴԱԻՇ-ը օրական 2 միլիոն դոլարի նավթ է ծախում: Ո՞ւմ է ծախում այդ նավթը։ Անկարայում, Ստամբուլում ու Գազիանթեփում գրասենյակներ կան, որոնք ԴԱԻՇ-ի զինյալներ են հավաքագրում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում